Մարգարին, մայոնեզ, կետչուպ, տոմատ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 2,37 մլրդ դրամի ներդրում

Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.37 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 30 աշխատատեղ՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝450 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.37 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 322.4 մլն դրամ:

Spread the love