Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.

Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել:

Ցնցուղի ու կախիչների հայտնի պատմությունից հետո հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղուլարյանն ազատվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականի հունվարի 27-ից։

Պաշտոնից ազատվել էր նաեւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Spread the love