Գլխավորն այն է, որպեսզի ամերիկյան իշխանությունները չմոռանան, թե ինչպես է իրենց տեղեկատվական-քաղաքական միջավայրը «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկիչներին կապում ԻՊ արգելված ահաբեկչական կազմակերպության հետ։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հիմա մենք գիտենք, թե որ երկրում են այդ արնախում այլանդակները ծրագրել թաքնվել հետապնդումից՝ Ուկրաինայում։
Այն նույն երկիրը, որն արեւմտյան լիբերալ վարչակարգերի ձեռքերով տասը տարի վերածվել է Եվրոպայում ահաբեկչության տարածման կենտրոնի՝ ծայրահեղական ավյունով առաջ անցնելով անգամ Կոսովոյից»,- գրել է Զախարովան։