Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հղած ուղերձում՝ կապված «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության հետ, մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։

Նա նշել է, որ ահաբեկչության ժամանակ զոհվել են տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ՝ հանցագործությունն անվանելով արյունալի եւ բարբարոսական։

«Մենք կպատժենք յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Spread the love