ՀՀ ԱԱԾ աշխատակիցների մոտ 20 տոկոսը 2023թ. ատեստավորում է անցել եւ դրական արդյունքներ գրանցել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատողների 20 տոկոսն անցել է ատեստավորում եւ դրական արդյունք գրանցել։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 25-ին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

Նրա խոսքով՝  ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացը մեկնարկել է դեռեւս անցյալ տարի։ Այն իրականացվում է փուլ առ փուլ։ «Ատեստավորում անցած աշխատակիցների աշխատավարձը միջինն ավելացել է 57 տոկոսով»,- ավելացրել է Աբազյանը։

Spread the love