Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: Նշենք, որ նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրն է: