«ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի ձերբակալությունը կամ սպանությունը որոշիչ կլինի պատանդների ազատ արձակման հարցում. Իսրայելի նախագահ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի գերեվարումը կամ սպանությունը որոշիչ գործոն է պատանդների ազատ արձակման հարցում, հայտնել է Times of Israel-ը։

«Ի վերջո, ընտրություն չկա, մենք պետք է շարունակենք կռվել, մենք պետք է Սինվարին բռնենք ողջ կամ մեռած, որպեսզի կարողանանք տեսնել պատանդների տունդարձը։ Սա է իրականությունը, և աշխարհը պետք է նկատի ունենա. ամեն ինչ սկսվում և ավարտվում է Սինվարով: Հենց նա է որոշել սկսել հոկտեմբերի 7-ի ջարդը, նա է ձգտել  թափել անմեղների արյունը, նա է ձգտում բորբոքնել ամբողջ տարածաշրջանը, ոչնչացնել Ռամադանը, նա ամեն ինչ անում է, որ այստեղ և ամբողջ տարածաշրջանում ոչնչանա համակեցությունը, ստիպում մեզ կռվել միմյանց և ամբողջ աշխարհի հետ: Նա է ձգտում ահաբեկչություն սանձազերծելուն, և ամբողջ աշխարհն ու տարածաշրջանը պետք է իմանան, որ միակ պատասխանատուն նա է, և նա դա չի մարսի։ Մենք նրան թույլ չենք տա»,- ընդգծել է Իսրայելի նախագահը։

Spread the love