ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է մարզային նոր ստորաբաժանում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արագածոտնի մարզային քննչական վարչության կազմում ձևավորվել է նոր՝ Ապարանի քննչական բաժին:

ՔԿ-ից  հայտնում են, որ նշված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է քննվող քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանի ազգաբնակչության համար նախաքննական մարմնի հասանելիության ապահովման, ինչպես նաև՝ աշխատանքներն ավելի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի նոր ստորաբաժանումը կտեղակայվի քաղաք Ապարան, Գայի 9 հասցեում:

Spread the love