Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները մերժել են փոխզիջումը Կատարի բանակցություններում, Իսրայելը մտադիր է շարունակել մարտական գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին նշվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում։
«ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ամերիկյան ցանկացած փոխզիջումային առաջարկից, ինչպես նաեւ ողջունել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը։ Իսրայելը չի ենթարկվում ՀԱՄԱՍ-ի զառանցանքային պահանջներին եւ կշարունակի գործել՝ պատերազմի նպատակներին հասնելու համար. ազատել բոլոր առեւանգվածներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ կառավարչական պոտենցիալը եւ երաշխավորել, որ Գազան այսուհետ սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»,- նշված է տեքստում։
Մարտի 25-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱԽ տասը ոչ մշտական անդամների պատրաստած բանաձեւի նախագիծը, որը պահանջում է դադարեցնել կրակը Գազայի հատվածում մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին։