Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած տասնյակ հայերի հետ

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած տասնյակ հայերի հետ։

Հանդիպման մասին լուրը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հատկանշական է, որ տեքստը չունի ոչ լուսանկարներ, ոչ տեսանյութեր։

Ալիեւան այցելել է «աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության ստեղծած ապաստարան բնակչության խոցելի խմբերի համար», հետաքրքրվել «հայկական ծագում ունեցող բնակիչների իրավունքների եւ ազատությունների ապահովման վիճակով», որոնք ապրում են հաստատությունում ու նրա սահմաններից դուրս եւ օգտվում նրա ծառայություններից, եւ հանգամանալից տեղեկություն տրամադրել օմբուդսմենի լիազորությունների մասին։ Հոգեբանները եւ սոցաշխատողները իրականացրել են սոցիալական ծառայությունների եւ կենվորների մթերքներով ապահովման մոնիթորինգ։

 

Spread the love