ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը

ՌԴ ԱԳՆ-ն, РИА Новости-ին մեկնաբանելով «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի դրույթները, հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։

РИА Новости-ին մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում. ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը»։

«102-րդ ՌՎԲ-ի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ դրանց դուրսբերումն ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը», – նշել են նախարարությունից։

«Ստիպելով այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը, Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- ընդգծել են գերատեսչությունում։

Spread the love