Երուսաղեմում՝ Նաթանյահուի նստավայրի մոտ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հարյուրավոր ցուցարարների միջև

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հարյուրավոր ցուցարարների միջև, հայտնում է Times of Israel-ը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ, շուրջ 200 ցուցարար ճեղքել է ոստիկանական պատնեշը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրից մոտ 100 մետր հեռավորության վրա։

Կեսարիայում ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներին, որոնք փակել էին ճանապարհները Նաթանյահուի առանձնատան մոտ և վանկարկել նրա հրաժարականը։

Ցուցարարները հավաքվել են նաև Սդերոտում, Օր Ակիվայում և Բեեր Շևայում՝ պատանդների ընտանիքի անդամների հրապարակային հայտարարությունից հետո, որոնք երկրի վարչապետին պատանդների ազատ արձակման «համաձայնության խոչընդոտ» են անվանել։

Այս բողոքի ցույցերն ամենախոշորներից էին Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր։

Spread the love