Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև

Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին,  X-ի էջում հայտնել  է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։

Ոստիկանությունը առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման,  ապօրինի կերպով, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։

Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել:

Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։

Spread the love