Կառավարության մարզային բժշկական կենտրոնների վերանորոգման և կառուցման ծրագրի շրջանակներում շուջ 2 մլրդ բյուջեյով կառուցվում է« Մասիս բժշկական կենտրոն» -ը:
Կառավարության կողմից հայտարարված շինարարկան մրցույթը հաղթել և իրականացնում է «Արարատշին» կազմակերպությունը, որը պայմանագրով նախատեսված ժամկետներով շինարարության մեկնարկը տրվել է 2021 թվականիի նոյեմբերին ավարտը 900 օրում:Սակայն ընթացքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, այդ թվում ֆինանսական, տեխնիկական ինչպես նաև նախագծման աշխատանքների պատճառով հիվանդանոցի երկար սպասված կառուցումը երկարում է , որն ըստ տարածված խոսակցությունների մեկ տարի ձգվելով:
«Գիտեք մենք նախատեսում էինք կենտրոնի աշխատանքները արդյունավետ օգտագործենք, բայց առաջ եկան մի շարք խնդիրներ, այդ թվում նախագծային՝ հիվանդանոցի օդատար համակարգը (խողովակաշարը) նախագծով տրված էր , որը համապատասխանաբար մենք իրականացրել ենք , սակայն հետագայում տվյալ նախագծի հետ կապված առաջ է եկել փոփոխության անհրաժեշտություն տվյալ հիվանդանոցին ոչ ստանդարտ համարելով: Այսպիսով նախագծային սխալ կա և դա իր հետ բերում է ֆինանսական խնդիրներ: Իսկ թե երբ կավարտվի հիվանդանոցի վերջնական կառուցումը դժվարանում եմ որևէ բան ասել, քանի-որ դեռ մինչ օրս փոփոխված նախագիծը չի տրամադրվել»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ «Արարատշին» ՍՊԸ ղեկավար Գագիկ Թովմասյանը:
Ինչ վերաբերվում է «Մասիս բժշկական կենտրոն» –ի գործունեությանը պետք է փաստենք , որ ըստ կենտոնի բուժծառայություններից օգտվող ազգաբնակչության զգալի մասի կարծիքով ծառայության որակը չի փոխվել շարունակում են բուժառուներին նույն կերպ բուժօգնություն մատուցել ինչպես նախկինում կատարվում էր թեպետ շենքային մեղմ ասած (վատ) պայմանների դժվար է պատկերացնել, որ այդպիով շարունակում է իր գործունեությունը նախորդ բոլոր տարիների կերպ պահպանել բժշկական կենտրոնն իր հեղինակությունը ի շնորհիվ մասնագետների և կուռ կոլեկտիվի:
ՀԳ. հաջորդիվ կներկայացնենք «Մասիս բժշկական կենտրոն»-ի և նրա հետ կապված ազգաբնակչության՝ (որոշ բուժառուների) կարծիքն ավելի մանրամասը:
Կարինե Սարգսյան