Երևանն ու Աստանան քույր քաղաքներ են դարձել

Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակում ստորագրվել են փաստաթղթեր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում։

Ստորագրվել են Ղազախստանի նախագահի և ՀՀ վարչապետի  հայտարարությունները՝ միգրացիայի և քաղաքացիների կեցության ոլորտում համագործակցության համաձայնագիրը, 2006 թվականի ավտոմոբիլային տրանսպորտի համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրությունը և ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագիրը, Արմավիրի և Մանգիստաուի մարզերի համագործակցության հուշագիրը, Վանաձորի և Շիկմենտի համագործակցության և եղբայրության մասին հուշագիրը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության ծրագիրը, 2024-25 թվականների առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը, Երևանի և Աստանայի միջև համագործակցության և եղբայրության հուշագիրը։

 

Spread the love