Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» Posted on January 28, 2022January 28, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 30-ամյակի օրը, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրան ուղեկցում են հոգեւորականները:Նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել, որ Գարեգին Բ-ն «Եռաբլուր» կամ Ցեղասպանության հուշահամալիր այցելում է իշխանության ներկայացուցիչներից առանձին, մինչդեռ նախկինում այդպես չէր:Այսօր ավելի վաղ Եռաբուր են այցելել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագրի» բազմաթիվ պատգամավորներ, այնուհետեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նխարար Արարատ Միրզոյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նախարարներ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացել:Նշենք, որ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները: Post Views: 40 Spread the love