ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի հարվածի հետևանքները

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է հրեական պետության տարածքին Իրանի հարվածի հետևանքները։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի համաձայն, Օսթինն ու Գալանտը  «քննարկել են ապրիլի 13-ին Իրանի աննախադեպ հարձակման հետևանքները, որը ԱՄՆ-ը, Իսրայելը և գործընկեր ուժերը համատեղ հետ են մղել պաշտպանական գործողության ընթացքում»: «[Պաշտպանության նախարարը] նշել է իր վճռական աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը և վերահաստատել տարածաշրջանային կայունության ռազմավարական նպատակը», – ասվում է տեքստում:

 

Spread the love