«Սեյսմշին» կազմակերպությունը ստեղծվել է շինարարական տեխնիկական նորմերի հսկողության պահպանման նպատակով և իր առջև դրել է հիմնական մի քանի խնդիրներ և նպատաներ:Կազմակերպության ստեղծումից շատ կարճ ժամանակ անց հասցրել է իր մասնագիտական գործունեության ճիշտ դրսևորման շնորհիվ վաստակել պատվիրատուների վստահությունը և դառնալ իր ոլորտի առաջատարներից մեկը այդ են փաստում մեծածավալ և պատասխանատու շինարարական աշխատանքների պատվերների մրցույթներում շահումն ու իրականացումը: Բացի այդ կազմակերպությունը, որոշել է ընդլայնել մասնագիտական գործունեության պրոֆիլը զարգացման մեծ հեռանկար խոստանալով նաև քաղաքաշինության ներկայիս վիճակին:
Հայրենական շինարարության խթանման և զարգացման հեռանկարների և կազմակերպության ստեղծման շուրջ մենք զրուցեցինք «Սեյսմշին» կազմակերպության հիմնադիր –ղեկավար ԼՅՈՎԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ հետ:
–Ե՞րբ է հիմնադրվել կազմակերպությունը և որո՞նք են եղել ստեղծման նպատակներն ու առաքելությունը :
-«Սեյսմշին» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Մեր առջև դրված նպատակներն ու խնդիրները ի սկզբանե հանուն մեր երկրի շիարարության որակի բարձրացման և նոր մարտահրավերներին դիմագրավելու ժամանակակից մեթոդների կիրառում:Մեր ընկերույթունը համապատասխան լիցեզիաներ ունի և նախագծման որակի տեխնիկական հսկողության գործառույթ իրականացնելու նկատմամբ դրա հետ կապված տևական ժամանակ նաև մենք զբաղվում էինք փորձաքննությանբ, սակայն այժմ դրանով չենք զբաղվում:Աշխատում ենք միայն շենք –շինության վիճակի հետազոտությունների իրականացմամբ և շինարարությունների տեխնիկական որակի հսկողության հարցերով:Քանի-որ կազմակերպության պրոֆիլը փոխեցինք նրա գործառույթներով պայմանվորված և կազմակերպության առավել կարևորությունը և առաքելությունը համարեցինք, շենք-շինությունների վիճակի հետազոտությունների գնահատման ու շինարարության որակի տեխնիկական հսկողությունը:
–Պարոն Բունիաթյան , ի՞նչպես եք հսկում տեխնիկական որակը որպեսզի նորմատիվներից այն չշեղվի և շինարարական տեսակետից երբևէ խնդիրներ ե՞ղել են:
-Մենք այս տարիներին մասանկցել ենք թե պետական և թե համայնքային նշանակության շինարարական մրցույթների և շահել ենք աշխատանքների տեխնիկական հսկողության կարևոր առաքելությունը: Դրա շրջանակներում մենք աշխատել ենք Արագածոտնի մարզում, որտեղ շինարարության տեխնիկական հսկողությունը վստահվել մեզ:Մարզպետարանի կողմից ստացել ենք առաջարկը և մարզի շուրջ յոթ գյուղական բնակավայրերում (համայնքներ) հետևել ենք շինարարության որակին: Համագործակցել ենք նաև Արարարտի մարզպետարանի հետ , որտեղ ևս տեխնիկական հսկողության շրջանակներում իրականացրել ենք մարզպետարանի կողմից առաջարկված ծրագրերին: Ի դեպ ցանկանում եմ նշել, որ մեր համագործակցության շրջանակները մարզերով և համայնքներով չեն սահմանափակվում , համատեղ աշխատանքներ ենք իրականացրել նաև հանրապետության տարբեր ՋՕԸ (Ջրօգտագործողների ընկերություն) կողմից առաջարկված մի շարք շինարարական ծրագրերի՝ ջրատարների և այլ շինարարական տեխնիկական աշխատանքների որակի պահպանմանն ենք հետևել:Մասնակցել ենք նաև կառավարության կողմից մասնավորապես ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հայտարարված մրցույթին և հաղթել ենք « Դվին» պատմամշակութային արժեք ներկայացնող շատ կարևոր և պատասխանատու , որոշակի հատվածում վերականգնման տեխնիկական աշխատանքների որակի հսկմանը:
Մեզ համար շատ մեծ պատիվ և պատասխանտվություն է , որ մենք մասնակցում, հաղթում և իրականացնում ենք այդ կարևորագույն գործը, որը վստահվում է մեզ:Մրցույթով ծրագրեր ենք շահել նաև մայրաքաղաքում՝ մասնակցելով Երևանի մի շարք փողոցների թեքահարթակների տեղադրման շինարարության որակի և տեխնիկական հսկողությանը:Ինչպես նաև մի քանի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողությանը:Եվ ամենակարևորն այն է, որ մեր կատարած աշխատանքները հասցրել ենք մաքսիմումի , որից գոհ են եղել բոլոր պատվիրատուները :
-Ի՞նչպես է հաջողվում աշխատել շինարարական կազմակերպությունների հետ , որպեսզի աշխատանքները համատեղ իրականացնեք անխափան:
-Իհարկե ցանկացած աշխատանքում էլ լինում են խնդիրներ: Մեզ մոտ էլ բացառություն չէ ՝ այս ընթացքում եղել են կոնֆլիկտներ շինարարների հետ , սակայն դա եղել է բացառապես աշխատանքի հետ կապված, որը ավարտվել է մասնագիտական ճշգրիտ նորամտիվների շտկումներով:
–Մրցույթներին ի՞նչպես եք մասնակցում և ո՞ր սկզբուքներն են Ձեր կազմակերպության հաջողության գրավականը:
-Ինչպես գիտեք բոլոր աշխատանքները կատարվում են մրցույթային կարգով:Պարզ ասած հայտարարվում է մրցույթ և յուրաքանչյուր կազմակերպություն ունի իրեն բնորոշ կոմերցիոն և տեխնիկական հագեցվածությունն ու սկզբունքները: Մարցույթին մասնակցող կազմակերպությունը փաթեթում նշում է գնային առաջարկը ՝ և ի վերջո շահում է այն կազմակերպությունը, որը համարվում է ամենացածր գնային հայտ ներկայացնողը:
Իսկ այսքանից հետո չեմ կարող սպառիչ պատասխան տալ Ձեր հարցին թե ո՞ր կազմակերպությունը ի՞նչ ռեսուրսներ ունի և ի՞նչպես է իրականացնելու իրեն վստահված աշխատանքները, քանի-որ այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում::
-Պարոն Բունիաթյան ինչպես տեղեկացել ենք Արտաշատի համայնքապետարանից Ձեր կազմակերպությունը մասնակցել է համայնքում իրականացված աշխատանքներին՝ կմանրամասնե՞ք մի փոքր:
-Նախկինում մեր կազմակերպությունը մասնակցել է Արտաշատ համայնքի կողմից հայտարարված (աշխատանքների, ծառայությունների) մրցույթին և մասնակից այլ կազմակերպություններից մենք առաջարկեցինք ամենացածր գինը , որի արդյունքում մեր կազմակերպությունը հաղթող ճանաչվեց:Մենք սկսել ենք աշխատել շինարարների հետ համատեղ մասնավորապես՝ Այգեզարդում իրականացրել ենք երկու աշխատանքներ մեկը շինարարական, իսկ մյուսը՝ ոռոգման համակարգի շինարարական աշխատանքների տեխնիկական որակի հսկման: Իչպես նաև Այգեզարդում Արտաշատի համայնքապետի մեծ ջանքերի շնորհիվ իրականացվեց մեծածավալ և դարակազմիկ աշխատանք , խորքային հորերի հորատում Այգեզարդի բնակավայրում , որը թանկ հաճույք էր և աննախադեպ էր կիսախողովակների ոռոգման ցանցի ստեղծումը համայնքի միջոցներով: Այգեպատ համայնքում ևս ոռոգման ցանց կառուցվեց, որտեղ մենք ևս իրականացրել ենք շինարարական որակի տեխնիկական հսկում:Նույն գյուղում գազատար խողովակաշարի աշխատանքներ ենք իրականացվել , որտեղ ևս մենք մասնակցեցինք որակի հսկմանը: Շահումյան գյուղում տեխնիկական հսկողություն ենք իրականցրել ոռոգման ցանցի աշխատանքներին՝ նույնը Բաղրամյան, Բերքանուշ , Ազատավան , Աբովյան , Նշավան, Բյուրավան և Մխչյան գյուղական բնակավայրերում , ոռոգման նեքին ցանցի աշխատանքներին, որտեղ խորհրդային տարիների անկումից հետո զգալի աշխատանքներ այդ ուղղությամբ չէր տարվել: Բացի թվարկվածները՝ մեզ է վստահվել նաև Արտաշատ քաղաքի բակային և փողոցների ասֆալտապատման աշխատանքների տեխնիկակական որակի հսկման աշխատանքները: Մենք ենք իրականացրել Արտաշատ քաղաքի և Վերին Արտաշատ գյուղական բնակավայրերի թվով 21 և 1 բազմաբնակարան շենքերի տանիքների վերականգնման որոկի տեխնիկական հսկողության աշխատանքները:
–Պարոն Բունիաթյան ի՞նչպիսի ծրագրեր ունեք կազմակերպության ընդլայնման և հեռանկարների հետ կապված:
-Այո՛ իհարկե կարծում եմ յուրաքանչյուր նորմալ կազմակերպություն ստեղծման օրվանից ունի խնդիրներ և նպատակներ, որոնք ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու ընթացքում զարգանում են առաջարկվող մրցակցությանը հաղթահարելու նպատակով:Մենք ևս ունենք մեր կազմակրեպության զարգացման տեսլականը, որոնք մեր ոլորտում պարբերաբար թարմացման միտում ունի և այդ նորարարություններն արդեն վաղուց ընդունված են այլ երկրներում և մենք այդ հաջողված փորձը պատրաստ ենք որդեգրել և պրոյեկտել մեր երկրում, որպեսզի մեր ոլորտը հագեցնենք նոր մոտեցմամբ, խթանելով որակյալ շինարարության կայացմանը և տեխնիկական անվտանգության ապահովմանը մեր հայրենիքում:
–Կմատնանշե՞ք այն առավելությունները և նոր մոտեցումները , որ պատրաստվում եք առաջիկայում իրականացնենք:
-Ժամանակն է , որ յուրաքանչյուր բազմաբնակարան շենք ունենա տեխնիկական անձնագիր , որտեղ նշված կլինի շինության ստեղծման պատմությունից մինչև նրա հետ կատարված բոլոր միջոցառումների մանրամասները ՝ երբ է վերանորոգվել, ամիս ամսաթիվ (տանիք, շքամուտք, բազրիքներ ) և այլն , որոնք կարևոր են շենքը հետագայում ենթարկել ամրաշինական աշխատանքների և վերանորգման ցանկացած տիպի նորոգման ենթարկելուց առաջ:Առաջկա տարիները լինելու են առանցքային շինարարության ոլորտում մեր պատկերացումենրով , ուստի մենք պետք է այսօրվանից նախապատրաստվենք դրան , ձեռք ենք բերում և վերազինում մեր կազմակերպությունը համապատասխան չափիչ –ստուգից սարքավորումներ և իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, որպեսզի համապատասխան ստուգիչ-չափիչ սարքեր, փորձարկեն և հնարավոր տարբերակով ստուգել ապա ճշգրիտ գնահատել այնուհետև անձնագիր տալ շենքի տեխնիկական վիճակի մասին:Մեր ուսումնասիրությունն ու գնահատականը մեծ ներդրում կլինի համայնքների և քաղաքաշինության կոմիտեյին հետագայում շինաշխատանքները կազմակերպելու համար:
-Պարոն Բունիաթյան ապագայում ե՞րբ ենք պատրաստվում տեսնել ակնադիտական ներկա եղանակից անցումը ժամանակակից տեխնիկական միջոցներին:
-Գիտեք ես չեմ կարող շուկայում գործող կազմակերպությունների անունից ուրիշների մասով խոսել, դա աստիճանաբար ինչպես նաև պետության կողմից առաջարկվող նոր փոփոխություններին և չափորոշիչներին ընդառաջ աստիճանաբար անցում կլինի: Մենք այդ սպասվող փոփոխություններին ընդառաջ շուրջ 1 տարի է , որ մեր կազմակերպությունը վերազինել ենք նոր սարքավորումներով:Եթե մինչև 2024 թվականը շենքերի անձնագրավորման հարցը օրակարգային չդառնա , սակայն համոզված եմ , որ ապագան տանելու է դրան:
Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ