Պուտինն ու Ալիևն ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կհանդիպեն Մոսկվայում։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։

«Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի հարցերի շուրջ»,- բանակցությունների թեմաները հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Բայկալ-Ամուր մայրուղու կառուցման վետերանների հետ, որի շինարարությունը ղեկավարել է Իլհամ Ալիևի հայրը՝ Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար Ալիևը՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդում աշխատելու տարիներին, ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Spread the love