Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին Ստամբուլում բանակցությունների հրավիրելու համար։
«Մուսուլման եղբայրների» դաշինք. բռնաբարություններ, սպանություններ, մարմինների պղծում և մանուկների այրում»,- գրել է Կացն իր X միկրոբլոգում՝ ավելացնելով Էրդողանի և Հանիեի ձեռքսեղմման լուսանկարը:
«Ինչպես չես ամաչում, Էրդողա՛ն»,- հավելել է նա: