Բայրամովը Իրանի հեռացող դեսպանի հետ քննարկել է 3+3 տիպի տարածաշրջանային ձևաչափերը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր՝ ապրիլի 2-ին, Իրանի հեռացող դեսպան Աբբաս Մուսավիի հետ հանդիպման ժամանակ ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, նա նշել է նաև, որ արդյունավետ են  գործում 3+3 տիպի տարածաշրջանային ձևաչափերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել «պատմական արմատների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկու պետությունների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Ընդգծվել է, որ կարևոր քայլեր են ձեռնարկվել քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ուղղություններով հարաբերությունները զարգացնելու համար»։

 

Spread the love