ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը Posted on January 29, 2022January 29, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը:Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, Հարկադիր կատարումն ապահովող եւ Պրոբացիայի ծառայություններում կատարվող աշխատանքներին եւ իրականացվելիք այլ բարեփոխումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում վրացի գործընկերների փորձով:Զրույց է ծավալվել Վրաստանի «Արդարադատության տների» փորձառությունը ՀՀ-ում ներդնելու շուրջ:Կողմերն ընդգծել են արդարադատության համակարգի կատարելագործմանը եւ բարեփոխումներին մեծապես նպաստող խորհրդարանների օրինաստեղծ գործունեությունը: Այս համատեքստում կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համագործակցությունն արդարադատության գերատեսչությունների ստորաբաժանումների հետ:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի արդարադատության նախարարն ուշադրություն է հրավիրել արդարադատության համակարգին առնչվող փորձի փոխանակման կարեւորությանը՝ շեշտելով երիտասարդ իրավաբանների ներգրավվածությունը եւ համատեղ ծրագրերի իրականացման հաճախակիության խթանումը: Նրա խոսքով՝ հայ գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ համատեղ օրակարգի մշակման եւ կիրարկման լավ սկիզբ է դրված, որն ունենալու է շարունակություն՝ ի նպաստ երկու երկրների համապատասխան ոլորտների օրինաստեղծ եւ իրավակիրառ պրակտիկայի: Post Views: 140 Spread the love