
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ներդումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ-Մուհաիրին,
հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առեւտրային հարաբերություններում, կնպաստի առկա կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։
Այն կմոտեցնի երկու երկրների տնտեսությունները և նոր համատեղ նախագծերի հիմք կդառնա։
Առաջիկայում կստեղծվի համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ»,- նշված է հաղորդագրությունում։