Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ

Կիրանցի հատվածում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին,  հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 6-ին, Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Նա տեղափոխվել էր Իջևանի բժշկական կենտրոն:

Spread the love