Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հ.Գ. Դեռևս 2 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Արարատի մարզի Նորաշեն համայնքի(գյուղական բնակավայրի) Իսակով փողոցի 24 տունը կրել է վնաս այդ մասին տեղյակցվել է համայնքի ղեկավարը. իսկ (վնասի փոխհատուցման նպատակով առանց մասնագիտական կատարած հաշվարկի տրամադրվել է անհամաչափ դրամական օգնություն), սակայն խնդիրը այդպիսով չի լուծվել: Իսկ հերթական երկրաշարժերից առաջացած ցնցումների հետևանքվ շենքի առանց այդ էլ խոցելի վիճակը վնասումներից դառնում են խնդրահարույց:Աաջացած խնդիր հետ կապված անհրաժեշտ է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրին . մասնագիտական ուսումնասիրություններ կատարել և տալ համապատասխան գնահատական , որի արդյունքում գտնել լուծման եղանակներ:
Լրատվություն