«Մեր միասնական ու սրտացավ քայլերով ՝ կարող ենք պահպանել խաղաղությունը և կանխել հետագա ողբերգությունները».Խաչիկ Մնացականյան

«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական  նախաձեռնության  անդամ Խաչիկ Մնացականյանը  կոչով դիմում է  ցուցարարներին և ոստիկաններին , որպեսզի զերծ մնան  սադրանքներից  և բախումների չտանեն մեր  ժողովրդին:

Մասնավորապես նրա  կոչում ասվում է. « Սիրելի հայրենակիցներ , քույրեր և եղբայրներ  մենք ուշադիր հետևում ենք ներքաղաքական զարգացումներին: Սփյուռքի մեր  հայրենակիցները  նույնպես մտահոգված են հայաստանյան ներքաղաքական  զարգացումներով : Ինչ խոսք, որ այսօր մեր երկրում ներքաղաքական լարված իրավիճակ է  և  մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում. Երեկ խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու արդյունքում տուժել են մեր բազմաթիվ համաքաղաքացիներ, սակայն ոստիկանները նույնպես մերն են և  անկախ սեռից, տարիքից , զբաղեցրած պաշտոնից և քաղաքական հայացքներից  մենք բոլորս նույն ազգից  ենք և  անկախ այն հանգամանքից , որ  այս պահին մեր հայրենակիցների մի զգալի մասը հայրենիքից դուրս են,  սակայն սփյուռքում   նույնպես  անհանգստացած են   այս օրերին տիրող իրավիճակից, համացանցում  տարածված բռնության  տեսարաններից:

Ուստի այս պահի լրջությունը կարևորելով  դիմում եմ ձեզ , որպեսզի զերծ մնաք սադրանքներից , բռնությունից  ու բախումներից՝ մեր  միասնական ու սրտացավ քայլերով ՝  կարող ենք պահպանել խաղաղությունը և կանխել հետագա ողբերգությունները»։

Լրատվություն

Spread the love