Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի եւ Մինեսոթայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են Т-բջիջների ծերանալու ինքնատիպ «էպիգենետիկ ժամացույցը՝ ցուցադրելով, որ Т-բջիջները կարող են օրգանիզմից երկար ապրել առնվազն չորս կյանք։
Т-բջիջների հիմնական ֆունկցիան հակագեների ճանաչումն է, էֆեկտոր իմունային պատասխանի եւ իմունաբանական հիշողության ձեւավորումն ու արձագանքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասրւոմ են բջջային ծերացման պրոցեսը աճի կրկնվող ռեպլիկատիվ ցիկլերի միջոցով, եւ Т-բջիջների հանդեպ ի հայտ են գալիս որոշ սպեցիֆիկ օրինաչափություններ։
«Իմունային համակարգը բնույթով պետք է ապահովի արագ պրոլիֆերատիվ ռեակցիա պաթոգենին կամ ուռուցքին,- ասել է հետազոտության համահեղինակ Բեն Յանգբլադը։- Եվ որոշ պայմաններում, ինչպիսին էնդեմիկ պաթոգենները կամ քրոնիկական վիրուսային վարակներն են, դա տեղի է ունենում նորից ու նորից։ Մարդու կյանքի ընթացքում այդ Т-բջիջները ենթարկվում են ինտենսիվ պրոֆիլերացիայի»։
Այս առնչությամբ հարց է առաջանում, թե ինչու, չնայած պրոլիֆերացիայի արագացված տեմպերին, այդ իմունային պատասխանը քաղցկեղ չի առաջացնում։
Պատասխանը Т-բջիջների՝ ծերացմանը դիմակայելու ինքնատիպ հատկությունն է։
Այս երեւույթն ուսումնասիրելու համար հետազոտողներն օգտագործել են սպեցիֆիկ բիոմարկերներ, որոնք հայտնի են որպես էպիգենետիկ մարկերներ, եւ որոնք կուտակվում են ժամանակի ընթացքում։ Այդ «էպիգենետիկ ժամացույցը», ինչպես կոճղի շրջանակներն անտառում, պատմում է բջջի կենսական ցիկլի ռետրոսպեկտիվ պատմությունը՝ անկախ օրգանիզմից։
Հետազոտության շրջանակում գիտնականներն ընտրել են այն մոդելը, որում օգտագործվել է Т-բջիջների նույն գիծը մկների կենսական մի քանի ցիկլերի ընթացքում։
Օգտագործելով այդ մոդելը եւ էպիգենետիկ ժամացույցը, որոնք նրանք մշակել են Т-բջիջների համար, հետազոտողներն ուսումնասիրել են ԴՆԹ մեթիլավորման օրինաչափությունները Т-բջջային գծերում։ Նրանք հայտնաբերել են, որ տարիքը ընդամենը թիվ է, իսկ մահը դեռ վերջը չէ։
Հետո հետազոտողները պարզել են, թե ինչ է տեղի ունենում արագ եւ երկարատեւ պրոլիֆերացիայի ժամանակ, օրինակ՝ քաղցկեղի դեպքում։
«Մենք պատկերացում ենք կազմել այն մասին, թե որ էպիգենետիկ ծրագրերն են կապված լեյկեմիայի հետ, իսկ որոնք են հանդիսանում պարզապես նորմալ հիպերպրոլիֆերացիա եւ ծերացում»,- նշել են հետազոտության հեղինակները։
Նրանց կարծիքով՝ այս աշխատանքի շնորհիվ կարելի է սկսել բուժման պոտենցիալ մեթոդների դիտարկումը, որոնք կկանգնեցնեն կամ անգամ լիովին կդադարեցնեն տարիքային խանգարումները։