ԱԳՆ-ն հաստատում է․ Բաքուն մերժել է սահմանազատման եւ սահմանագծման հարցով Երեւանի առաջարկները Posted on February 3, 2022February 3, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր «ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է (ֆոտոշարք) Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց «Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ աշխատանք է» ԿԳՄՍՆ Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման եւ սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա պարզաբանեց, որ տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ Միրզոյանը հավելեց, որ սա հետեւողական գործընթաց է, եւ եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- վստահեցրեց նախարարը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը Սոչիում (2021 թվականի նոյեմբերի 26-ին – խմբ.) պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։«Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը եւ մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական եւ ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության եւ կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- եզրափակեց արտգործնախարարը։Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին էր փոխանցել սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ առաջարկները։ Post Views: 28 Spread the love