Պուտինը կարող է Թուրքիա այցելել փետրվարի երկրորդ կեսին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի երկրորդ կեսին կարող է այցելել Թուրքիա, հայտնում է A haber հեռուստաալիքը։
«Այցը, որի ամսաթիվը հայտնի կդառնա Պեկինի Օլիմպիական խաղերից հետո, կկայանա փետրվարի երկրորդ կեսին»,- հայտնում է հեռուստաալիքը։ 
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հնարավոր է Պեկինի Օլիմպիական խաղերի բացմանը նրա այցից հետո։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը կօգտվի նախագահ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, երբ դա թույլ տան համաճարակաբանական իրավիճակը եւ նախագահի գրաֆիկը։ 

Spread the love