Կենդանական կաթի առատ օգտագործումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը. IJE

Լոմա Լինդա համալսարանի գիտնականները կապ են հաստատել ակտիվ կաթի օգտագործման և քաղցկեղի 70-80%-ով աճող ռիսկի միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology (IJE) ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են 52795 ամերիկուհիներ՝ առանց քաղցկեղի պատմության: Հետազոտման 7,9 տարվա ընթացքում 1057 մասնակցի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղ: Այս հիվանդության զարգացման գործոնները բացահայտելու համար գիտնականները վերլուծել են սննդի օրագրերի գրառումները, որոնք մասնակիցները պահել են ուսումնասիրության մեկնարկից 24 ժամ առաջ:

Արդյունքները ցույց են տվել, որ կաթի սպառման ավելացումը կապված է կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ: Ռիսկի հարաբերակցությունը 1,50 էր նրանց համար, ովքեր խմում էին մեծ քանակությամբ կաթ (օրական երկու-երեք բաժակ), համեմատած նրանց, ովքեր փոքր քանակությամբ էին խմում: Սա նշանակում է, որ այն կանանց մոտ, ովքեր շատ կաթ են խմել, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծ է եղել 50%-ով:

Գիտնականները նշել են, որ կենդանական կաթը սոյայի կաթով փոխարինելը, ընդհակառակը, կապված է հիվանդությունների ռիսկի 32%-ով կրճատման հետ։

Հետազոտողները հավելել են, որ իրենց աշխատանքը չի ենթադրում պատճառահետևանքային կապ կենդանիների կաթի օգտագործման և քաղցկեղի զարգացման միջև: Գիտնականների կարծիքով՝ արդյունքներն արտացոլում են այս երկու փաստերի հարաբերակցությունը։ Կրծքագեղձի քաղցկեղի պաթոգենեզում կաթնամթերքի դերն ավելի ճշգրիտ որոշելու համար անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություն:

Spread the love