ՖԵՄԻՆՆՈՆ կրկին հյուրընկալեց կանանց խնդիրներին առչվող թեմաներին: Ինչպես տեղեկացնում են կազմակերպության գրասենյակից օրերս հայկական ՖԵՄԻՆՆՈ կազմակերպությունը արդեն երրորդ անգամ իրականացրեց կանանց եւ նորարարության շուրջ ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում եւ մեր տարածաշրջանում։ Մեկ հարկի տակ հավաքված 50-ից ավելի խոսնակները երկու օրերի ելույթների եւ աշխատարանների շրջանակում քննարկում էին տեխնոլոգիական աշխարհի ամենաթեժ թեման՝ արհեստական բանականությունն ու դրա ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտների վրա։
Ինչպես փոխանցում են Ֆեմիննո 2024-ը բացվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքով՝ ուղղված կոնֆերանսի մասնակիցներին եւ հյուրերին, որ ժամանել էին աշխարհի ավելի քանի 10 երկրներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Վրաստան եւ այլն։ Տիկին Անդրեասյանը վերահաստատեց Հայաստանում ԳՏՃՄ/STEM ոլորտներում հատկապես կրթական նախաձեռնությունների կարեւորությունը։ Նա իր խոսքում մատնանշեց այս ուղղությամբ հանրակրթության ոլորտում պետական չափորոշիչների ներդրման դրական արդյունքները։
Կոնֆերանսի բացման ժամանակ ազդարարվեց նաեւ նոր համագործակցությունը WCIT կոնֆերանսի հետ։ Ֆեմիննոյի հիմնադիր Սեդա Պապոյանն ու WCIT 2024-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր ստորագրեցին։
Ֆեմիննո կոնֆերանսի հյուրերի շարքում էր դանիացի Իդա Թինը, որ հանդիսանում է աշխարհում ֆեմթեք/femtech տերմինի ստեղծողը դեռ 2016 թվականին։ Նրա ստեղծած Clue բջջային հավելվածը համարվում է կանանց առողջությանը նվիրված թիվ մեկ հավելվածն աշխահում, որն ունի 15 միլիոնից ավելի օգտատեր մոտ 180 երկրներում։
Խոսնակների շարքում էին արհեստական բանականության համախատասխանությամբ եւ տվյալների կառավարմամբ զբաղվող ստարտափի հիմնադիր Սաբրինա Փալմը Մեծ Բրիտանիայից, արհեստական բանականության հետազոտ Եվգենիա Ստամբոլիեւը Ավստրիայից, հայկական ՖԱՍԹ հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը, ում առաջնորդությամբ իրականացվում է “Արհեստական բանականության սերունդ” ծրագիրը հանրակրթական դպրոցներում, համաշխարհային հռչակի հասած հայկական ստարտափ Պիկսարտի տնօրեններից Մադլեն Մինասյանը, դանիացի Ներմին Ղոնիեմը, ով արհեստական բանականության դանիական ազգային կենտրոնի խորհրդի անդամ է, եւ ուրիշներ։
Կոնֆերանսի խոսնակներից ամերիկահայ Զարիկ Բողոսյանը, որ մի քանի հաջող տեխնոլոգիական բիզնեսների հիմնադիր է, նաեւ ներդրող՝ բազմաթիվ հայկական ստարտափներում, կիսեց հաջողության տանող իր աձնական պատմությունը ու մեծ ոգեշնչում փոխանցեց դահլիճին։
Այս տարի Ֆեմիննոն հյուրընկալվել էր երեւանյան ամենահին շենքերից մեկում` մայրաքաղաքի սրտում գտնվող Առնո Բաբաջանյան համերգասրահում, որի բոլոր հարկերում ընթանում էին ելույթներ, աշխատարաններ, պանելային քննարկումներ եւ ներկայացումներ։ Կոնֆերանսը նորից համագործակցում էր միջազգային անպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԶԾ/UNDP-ն եւ ԳՄԲՀ/GIZ-ը։ Այս տարի կոնֆերանսին միացել էին ինչպես նախկինում մշտապես աջակցող գործընկերներ, ինչպիսին է միջազգային Align Technology-ն, այնպես էլ նոր գործընկերներ, որոնց շարքում են կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի-ԱԿԲԱ-ն։
“Մենք արդեն վստահ կարող ենք ասել, որ ամեն տարի հուլիսի վերջին Ֆեմիննոյի շնորհիվ կարողանում ենք ստեղծել միջազգային տոն կանանց եւ նորարության շուրջ, որը Հայաստանը նոր ձեւով տեսանելի ու հետաքրքիր է դարձնում աշխարհի համար։ Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանում ու ամենուր կանայք մեծ ներուժ ունեն նորարության բոլոր շերտերում”, – նշեց Ֆեմիննոյի հիմնադիր ղեկավար Սեդա Պապոյանը։
Ֆեմիննոյի “Հայաստան” բեմում իրենց փորձառությունը կիսեցին հայկական ՏՏ ընկերությունների առաջատար մասնագետներն ու ղեկավարները, նրանց թվում` Siemens Հայաստանի ղեկավար Իրինա Դումանյանը, SADA ընկերության ղեկավար Սյուզաննա Ազոյանը, DataArt ընկերության ղեկավար Արսեն բաղդասարյանը եւ ուրիշներ։ Իրենց մասնագիտական փորձը մասնակիցների հետ կիսեցին ՄՌԿ ոլորտի առաջատար ներկայացուցիչներից Անի Մերուժանի Մարգարյանը, Լիլիթ Գեւորգյանը, Լիլիթ Պապիկյանը, Նարեկ Ասլիկյանը եւ այլոք։
Ֆեմիննո 2024 կոնֆերանսի ավարտին ամփոփվեց կազմակերպության ամենամյա կրթաթոշակային ծրագիրը, որը կրում է Սոնա Մնացականյանի անունը։ 8 երիտասարդ աղջիկ ստացան կրթաթոշակ` գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում իրենց կրթական նպատակներին հասնելու համար։
Առաջիկայում Ֆեմիննո հարթակը նախատեսում է Նյու Յորք տանել իր ճամփորդող կոնֆերանսների ձեւաչափը, որ կոչել են արբանյակ։ Նախորդ “արբանյակները” հասել են մինչեւ Սան Ֆրանցիակո եւ Սիդնեյ։
Լրատվություն