Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլի է բերվում:
«Կարելի է ասել՝ զեկույցն 90 տոկոսով ավարտված վիճակում է: Դա նշանակում է մեծ ծավալի աշխատանք, որովհետև 1,5 տարի մենք աշխատեցինք, եւ դրա զգալի մասը տվյալ նստաշրջանի աշխատանքի մեջ է ներառված եղել»,- ասել է նա: