ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Բրազիլիայում մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ․
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը», – ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Սան Պաուլոյի մոտ վթարի ենթարկված ATR 72-ի ուղորևներից և անձնակազմից ոչ մեկը ողջ չի մնացել: Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր եւ անձնակազմի անդամներ: