Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Անկարան ինչ պայմաններով իր զորքերը դուրս կբերի Սիրիայից։
Ըստ Գյուլերի՝ երկու երկրները կարող են կրկին հանդիպել 2020 թվականին մեկնարկած նախարարների մակարդակով Անկարայի տարածաշրջանային հարձակման շրջանակում, «եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն»։
«Մենք պատրաստ ենք հնարավոր աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունմանը, ազատ ընտրությունների անցկացմանը, կարգավորման ու անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծմանը, և միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք փոխհամակարգման շրջանակում անհրաժեշտ ամեն ինչ կանենք»,- ասել է Գյուլերը՝ թուրքական զորքերի դուրսբերման հնարավորությանը վերաբերող հարցին ի պատասխան։
Նախորդ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կհրավիրի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ քննարկելու 2011 թվականի սիրիական պատերազմից հետո խզած հարաբերությունների կարգավորումը:
Ասադն իր հերթին հայտարարել էր, որ բանակցությունները տեղի կունենան միայն այն, եբր դրանք կենտրոնանան հիմնական խնդիրների, ներառյալ Սիրիայի հյուսիսից թուրքական զորքերի դուրսբերման հարցի վրա: