Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է թռչունների կողմից մասամբ վնասված տղամարդու դի

Երեւանում այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում բերանքսիվայր հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Spread the love