Նոր հետազոտությունը, որի ընթացքում հետազոտվել են միջին եւ ավելի բարձր տարիքի ավելի քան 7 000 կանադացիներ, ցույց է տվել, որ ամուսնացած տղամարդիկ օպտիմալ տարիքի հասնելու երկու անգամ ավելի մեծ շանսեր ունեն, քան երբեք չամուսնացածները։
Աշխատանքը հրապարակվել է International Social Work ամսագրում։
Կանայք, որոնք երբեք ամուսնացած չեն եղել, օպտիմալ տարիքի հասնելու երկու անգամ ավելի շատ շանս են ունեցել ամուսնացածների, բայց այրիացածների եւ ամուսնալուծվածների համեմատ, հավաստիացնում են հետազոտության հեղինակները։ Ամուսնացած կանայք էապես չեն տարբերվել այն կանանցից, որոնք երբեք ամուսնացած չեն եղել օպտիմալ ծերանալու առումով։
Հետազոտողները սահմանել են օպտիմալ ծերացումը որպես որեւէ լուրջ ֆիզիկական, կոգնիտիվ, հոգեբանական կամ հուզական վիճակի բացակայություն, որոնք խոչընդոտում են ամենօրյա գործունեությանը, ինչպես նաեւ երջանկության ինքնագնահատման բարձր մակարդակ, լավ ֆիզիկական եւ հոգեկան առողջություն։ Ընտրանքը սահմանափակված էր մասնակիցների 40 տոկոսով, որոնք հետազոտության սկզբին համարվում էին հաջող ծերացող։
«Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնանալը կապված է առողջական վիճակի բարելավման հետ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, այն դեպքում, երբ երբեք չամուսնացած տղամարդիկ, որպես կանոն, վատ արդյունքներ են ունեցել առողջության իմաստով»,- նշել է հետազոտող Դեւիդ Բյորնսը (Կանադայի Factor-Inwentash համալսարանի պրոֆեսոր)։- «Գուցե ամուսնացած մարդիկ խրախուսում են միմյանց դրական վարք ունենալ առողջության հարցերում, ինչպիսին է, ասենք, ծխելուց հրաժարվելը կամ մշտական ֆիզիկական վարժություններով զբաղվելը»,- նշել են հետազոտողները։