Գիշերը ժամը 1։30–ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում անհայտ անձը բութ գործիքով մեկ հարված է հասցրել Ս. Սահրադյանի գլխին` ետևից` պատճառելով նախնական տվյալներով թեթև վնաս, և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
NEWS.-am–ի տեղեկություններով՝ տուժողը Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Սահակ Սահրադյանն է։ «Գիշերը ժամը 3-ի սահմաններում հաղորդում ստացվել է այն մասին, որ անհայտ անձը մեկ հարված է հասցրել Ս. Սահրադյանի գլխին` ետևից` պատճառելով նախնական տվյալներով թեթև վնաս, և դիմել փախուստի։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,–հայտնում են Քննչական կոմիտեից։