Իսրայելական բանակը հայտարարել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցրած անձին փրկելու մասին

Գազայի հատվածի հարավում կառուցված թունելից այսօր Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) զինվորները փրկել են իսրայելցի պատանդին, գրում է Times of Israel-ը։

Փրկված պատանդը 52-ամյա Քաիդ Ֆարհան ալ-Քադին է, որը բնակվում է հարավային Ռահաթ քաղաքի բեդվինների համայնքում, որը հոկտեմբերի 7-ին աշխատում էր որպես անվտանգության աշխատակից Մագեն համայնքի փաթեթավորման գործարանում: Հաղորդվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինները Ալ-Քադիին առևանգել են մոտակա Միվթահիմ համայնքից:

Ալ-Քադին թունելում հայտնաբերել են էլիտար ռազմածովային ստորաբաժանման «Շայեթեթ-13»-ի հրամանատարները։

Նշվում է, որ պատանդի առողջական վիճակը լավ է: Ըստ  Իսրայելի պաշտպանության բանակի՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի առևանգած 251 պատանդներից 104-ը դեռևս Գազայում են, ներառյալ՝ 34 զոհերի մարմինները:

Նոյեմբերի վերջին մեկշաբաթյա զինադադարի ընթացքում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 105 խաղաղ բնակիչների, իսկ ավելի վաղ ազատ են արձակվել չորս պատանդներ:

Ութ պատանդներ ողջ-ողջ փրկել են զորքերը, և հայտնաբերվել են նաև 30 պատանդների մարմիններ, նրանց թվում՝ երեքը, ովքեր սխալմամբ սպանվել են իսրայելական ուժերի կողմից՝ փորձելով փախչել իրենց գերեվարողներից:

Spread the love