Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Այցի շրջանակում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում։

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ քննարկելու է խաղաղության գործընթացը Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Նախարարները նաեւ քննարկելու են երկկողմ հաչաբերությունները եւ տարածաշրջանային հարցերը, ինչպես նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։

Spread the love