Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախադրյալներ ներկա պահին չկան, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ներկա պահին ավելի քան ակնհայտ է, որ որեւէ նախադրյալ նման բանակցությունների համար չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միեևնույն ժամանակ, Պեսկովը տեղեկացրել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի առաջադրել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության նախաձեռնության իր պլանը։