ԵՄ տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել գյուղերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Քննարկվել է «Համայնային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։ Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը։

Հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ կազմակերպչական բնույթի բոլոր խնդիրները լուծված են և շատ արագ հայտարարված մրցույթների արդյունքներում կընտրվեն կապալառու ընկերություններ, կկնքվեն պայմանագրեր և աշխատանքները կմեկնարկեն։

Spread the love