ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում, իսկ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 5 –ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին, մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։