Երեք ամսում Երևանում 1141 շինթույլտվություն է տրվել

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում շուրջ 1141 շինարարության թույլտվություններ են տրվել: Այս մասին փաստում են  ուսումնասիրությունները քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետարանի իրականացրած  վիճակագրական տվյալներով:

Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին ամենից շատ շինթույլտվությունները տրվել են Աջափնյակ վարչական շրջանում (140), ամենաքիչը՝ Նուբարաշենում (31): Նույն ժամանակահատվածում տրամադրվել է 622 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և  423 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):

Իսկ այս տարվա հուլիս ամսին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից տրամադրվել է 40 նախագծման թույլտվություն, 386 շինարարության թույլտվություն  և 103 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):

Հուլիսին ամենից շատ շինթույլտվություններ տրամադրվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (48), իսկ ամենաքիչը՝ Նուբարաշենում (13):

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թ. հուլիսին շինարարության աճը կազմել է 17.7%՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0.3 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիս ամիսների աճը կազմել է 16.1%՝ արագանալով 0.4 տոկոսային կետով:

Spread the love