«ՍՈՒԻԹ ՕՐԻԵԱՆԹ»  ՍՊԸ – ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրությունում (ք․ Երևան, Մարիա Յակոբսեն փ․ ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

– շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը,    դասավորվածությունը և չափսը ապահովված չեն եղել  կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման  պաշտպանությունը,

– արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել են սննդամթերքի արտադրություն՝ առաստաղը, պատերը, հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ,  լվացվող նյութերից,

– շինություններում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,

– արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն՝ արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

–  սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

– արտադրությունում չեն ձեռնարկվել ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գորընթացներ։

Շոկոլադե արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

 

 

 

 

ոչնչացման գորընթացներ։

Շոկոլադե արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

 

 

 

 

 

Spread the love