Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։ «Հայպետհիդրոմետ»-ից  հաղորդում են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+24,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,

Լոռի՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+24,

Տավուշ՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+31,

Արարատ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +32+34,

Արմավիր՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի լեռները՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+25:

Spread the love