Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար՝ Կառլեն Մկրտչյանը համայնքային նշանակության մի շարք աշխատանքներ է կյանքի կոչում: Այդ մասին տեղեկացնում է համայնքապետարանի պաշտոնական էջը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր համայնքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր ու ծրագրեր ենք իրականացնում»,- ասում է համայնքապետը և մասնավորապես հավելում՝ արձանագրելով և վերլուծելով համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և գնահատելով կարիքները ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին Արտաշատ համայնքը ներկայացրել է սուբվենցիայի փաթեթ, որտեղ ընդգրկված են թվով 7 ոլորտային ծրագրեր:
Համայնքապետի խոսքերով՝ ներկայացված ծրագրերում ընդգրկված են բնակիչներին հուզող, նրանց կողմից բարձրացված, տարիներով լուծման կարոտ շատ խնդիրներ, որոնք ամփոփել, մշակել և ներկայացրել ենք կառավարության հաստատմանը:
Դրանք են՝
Նախադպրոցական հաստատությունների կառուցում և վերակառուցում /նորոգում/:
Ոռոգման համակարգի կառուցում և նորոգում
Բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում և ասֆալտապատում
Բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի /տանիքներ, մուտքեր և այլն/ նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցների կիրառում:
Մեքենասարքավորումների տեխնիկայի և գույքի ձեռքբերում
Բնակավայրերի գազաֆիկացում
Հասարակական շենքերի /մշակույթի տուն, համայնքային կենտրոն/ կառուցում և վերանորոգում:
Ծրագրերը բազմաշերտ են՝ ուղղված համայնքի զարգացմանն ու բնակիչների բարօրությանը:
Հ.Գ.հոդվածը պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը