Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, w8 2025թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 759.9 մլրդ դրամ:
Բյուջեի ծախսերը 2025թ. նախատեսվում են 3 տրլն 482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ, ըստ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում են զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար։
Բյուջեի պակասորդը նախատեսվում է 609.4 մլրդ դրամ:
Բյուջեի նախագծում նպատակ է դրված ապահովել 5.6 % տնտեսական աճ: ՀՆԱ-ն կախատեսվել է 11 տրլն 50 մլրդ դրամ, իսկ միջին գնաճը՝ 3.5%:
Բյուջեի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5 տոկոս:
Նախարարը նաեւ նշեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսվում է 2024-ի սպասվող ցուցանիշի բարելավել 0,7 տոկոսային կետով՝ հասնելով կառավարության ծրագրով սահմանված 25 % թիրախին: Կապիտալ ծախսերի կշիռը 2025-ին կհասնի ՀՆԱ-ի 6,6 տոկոսի:
Նախագիծը կուղարկվի ԱԺ՝ հաստատման։