«Թրավելինգ դոքթորս»-ը բժիշկների եվ ոլորտի դասավանդողների համար՝ հերթական դասընթաց

Առողջապահական ոլորտում  հայտնի  «Թրավելինգ դոքթորս»-ը ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ տևական ժամանակ է իրականացնում է տարաբնույթ ծրագրեր և վերապատրաստումներ։ Այս ամենը հնարավորություն է տվել մանրամասն տեսնել այն հնարավորություններն ու բացթողումները, որ առկա են բժիշկների և բուժաշխատողների գիտելիքների չափման, շարունական զարգացման, գնահատումների և վերագնահատումների գործընթացներում։

ՀԿ փոխանցմամբ  ամիսներ առաջ ՀՀ ԱՆ նախարարի առաջին տեղակալ Լ․ Նանուշյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց, որ կարևոր և առաջնային խնդիր է Հայաստանում ունենալ փորձագետներ, ովքեր բուժաշխատողների գնահատման մեթոդների և սկզբունքների նոր համակարգի մշակման գործառույթ կստանձնեն։

Այս նպատակով Հայաստան է հրավիրվել ՌԴ ԱՆ «Նորարարությունների և հետազոտության» կենտրոնի ղեկավարի տեղակալ, բ․գ․թ․  Էլբերտ Աշխոտովը։ Այցի նպատակն է Առողջապահության ազգային ինստիտուտի շուրջ 2 տասնյակ բժիշկ-դասավանդողների վերապատրաստումները, որոնց համար սա առաջին քայլը պետք է լինի փորձագիտական հմտությունները խորացնելու համար։

Բժիշկ Էլբերտ Աշխոտովը և իր գործընկերները կրթության և շարունակական զարգացման քաղաքականությունների մշակման փաստաթղթեր են հեղինակել ՌԴ և ԱՊՀ մի շարք երկրներում, հանդես եկել խորհրդատվությամբ, ներդրել գործուն համակարգեր, որոնք լավագույններից են ոչ միայն ԱՊՀ, այլև աշխարհի տարբեր ծայրերում գործող մեթոդների համեմատությամբ։

«Բժշկական կրթության մեջ գիտելիքների և հմտությունների գնահատման սկզբունքներն ու մեթոդները» դասընթացի թեմաներից են բուժաշխատողների գնահատման հուսալիությունը, մեթոդները, նախագծման փուլեր, հոգեմետրիկ վերլուծություններ և այլն։

Լրատվություն

 

 

Spread the love