ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (ք․ Երևան, Շիրակի փ․)։

Մասնավորապես՝

– սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն,

– արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ,

– շինության հատակների մակերևույթների մի հատվածը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտորեն չի լվացվել, անհրաժեշտության դեպքում ախտահանվել, ինչպես նաև պատշաճ ձևով ցամաքեցվել,

– պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում, ախտահանել,

– առաստաղի մակերևույթի մի հատվածը ապահով չի եղել, ինչը նպաստել է առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությանը ու խոնավության խտացմանը,

– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

– սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող  սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը գտնվել են ոչ բարվոք վիճակում,

– սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։

Հացի արտադրամասի արտադրական  գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

Spread the love