Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները արյան թեստի միջոցով թոքերի քաղցկեղի արագ ախտորոշման եղանակ են մշակել։ Հետազոտությսն սրդյունքները հրապարակվել է Matter գիտական հանդեսում։
Նոր եղանակը որսում է էկզոսոմները՝ բջիջների կողմից արձակված մանր մասնիկները: Նրանք փոխադրում են միջբջջային հաղորդակցության համար կարևոր սպիտակուցներ, ԴՆԹ և ՌՆԹ մոլեկուլներ:
Առողջ բջիջների էկզոսոմները կարևոր ազդակներ են փոխանցում ամբողջ մարմնով, մինչդեռ քաղցկեղային էկզոսոմներն օգնում են ուռուցքներին տարածվել՝ պատրաստելով հյուսվածքները՝ նախքան դրանց հայտնվելը՝ նորագոյացություններն ընդունելու համար:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը կիրառել է սպիտակուցների մակերեսի հաճախակի մուտացիայի հանգեցնող քաղցկեղի էկզոսոմների առանձնահատկությունը: Այդ փոփոխությունները կարելի է հայտնաբերել մասնիկի՝ շրջանաձև բևեռացված լույսի հետ փոխազդեցության ժամանակ։
Գիտնականները ոլորված սկավառակների տեսքով մասնիկները կենտրոնական խոռոչում փակելու ունակ ոսկու նանոմասնիկներ են ստեղծել: Ձգված էկզոսոմների՝ խոռոչի մեջ ընկղմված սպիտակուցները՝ կախված իրենց ձևից, կարող են մեծացնել կամ նվազեցնել վերադարձի ազդանշանի ինտենսիվությունը:
Տեղադրվելով միկրոհեղուկ չիպի փոքր ալիքների երկայնքով՝ ոսկու խոռոչները արյան պլազմայից էկզոսոմներ են որսացել և հետազոտության առողջ մասնակիցների և թոքերի քաղցկեղով հիվանդների տրամադրած նմուշների միջև տարբեր նշաններ հայտնաբերել:
CDEXO կոչվող միկրոհեղուկ չիպերը կարող են տարբերակել թոքերի քաղցկեղի որոշակի մուտացիաները՝ օգնելով բժիշկներին գերիշխող մուտացիաներին ուղղված բուժման վերաբերյալ որոշումներ ընդունել:
Ըստ մշակման հեղինակների՝ արյան նմուշառման միջոցով թոքերի քաղցկեղի ախտորոշման նոր եղանակը նախորդ եղանակներից 10 անգամ ավելի արագ և 14 անգամ ավելի զգայուն է եղել։
Հետազոտողները ենթադրում են, որ CDEXO չիպը նախ կօգտագործվի ավանդական ախտորոշման եղանակների հետ համատեղ: Տեխնոլոգիայի նկատմամբ վստահության զարգացմանը զուգընթաց, հիվանդության վաղ փուլերում հայտնաբերումը բարելավելու նպատակով չիպը կարող է կիրառվել քաղցկեղի այլ տեսակների ստուգման համար: